Ստոկհոլմի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի. հետազոտություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    64%
    0 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ստոկհոլմի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի. հետազոտություն

Ստոկհոլմի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի. հետազոտություն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի, վկայում են երկրի առողջապահության հարցերով գերատեսչության շարունակվող հետազոտության նախնական արդյունքները:

Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի վերջին պատահական սկզբունքով ընտրված հազար քաղաքացիների 7,3 տոկոսի թեստավորման արդյունքը դրական է եղել: Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ հաճախ հակամարմիններ ունեն 20-64 տարեկան անձինք:

Ստոկհոլմը համարվում է կորոնավիրուսից ամենաշատը տուժած շվեդական քաղաքը, մայրաքաղաքին են բաժին են ընկնում երկրի վարակակիրների ավելի քան մեկ երրորդը: Երկրում վարակակիրների թիվն ավելի քան 31 հազար է, զոհվել է շուրջ 3 հազար 800 մարդ:

Շվեդիան այն եզակի երկրներից է, որոնք հրաժարվել են հակահամաճարակային կոշտ սահմանափակումներից և կարանտինային միջոցառումներից:

Աղբյուր՝ Azatutyun.am

Թեմայի այլ նորություններ