Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն. լուսանկարներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    80%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն. լուսանկարներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտում նոյեմբերի 27-ին պաշտոնապես  վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցը:

«Спасибо России» ու Պուտինի նկարով պաստառներ` Ստեփանակերտի դպրոցի բացմանը

Միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը դպրոցի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին տեղեկացրել է, որ խաղաղապահների նպատակն է նպաստել սեղմ ժամկետներում Արցախի բոլոր դպրոցների վերաբացմանը: Դպրոցի վերաբացումը խորհրդանշող զանգը հնչեցրել են Շուշի քաղաքից առաջին դասարանի աշակերտուհին ու մայրաքաղաքի դպրոցականներ:

«Спасибо России» ու Պուտինի նկարով պաստառներ` Ստեփանակերտի դպրոցի բացմանը
 
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կրթօջախը գործում էր դեռևս նոյեմբերի 18-ից 6 ուսուցիչներով ու փոքրաթիվ աշակերտներով:
 
«Спасибо России» ու Պուտինի նկարով պաստառներ` Ստեփանակերտի դպրոցի բացմանը
 

«Այնուհետև աշակերտների թիվն աճեց և դեռ գրանցումը շարունակվում է: Ներկայումս Արցախի տարբեր բնակավայրերից՝ ներառյալ Շուշիից, Հադրութի շրջանից,  մեր դպրոցում  սովորում է 400 աշակերտ: Կիսով չափ համալրված է նաև ուսուցչական անձնակազմը, իսկ  մյուսները շուտով կժամանեն: Շուրջ 3օր է լուծված է նաև դպրոցական շենքի ջեռուցման խնդիրը»,-մանրամասնեց համար 2 հիմնական դպրոցի տնօրենը՝ տեղեկացնելով նաև որ ավագ դպրոցի աշակերտները գրանցվում են Ստեփանակերտի համար 8 կրթօջախում, որը արդեն 4-5 օր է, ինչ գործում է:

Թեմայի այլ նորություններ