Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: յս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժեներական հետախուզություն և ընդհանուր օգտագործման ճանապարհների և տեղանքի ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև ընկած հատվածներում, բնակավայրերի մոտակայքում և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նԱախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների վնասազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավում՝ 1.5 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա

Թեմայի այլ նորություններ