Քննարկվել են Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Քննարկվել են Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Այդ մասին հայտնում են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից:

Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։

Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ ընդգծելով, որ այդ անսպառ ռեսուրսի ճիշտ և նպատակային կառավարումը պետության և հասարակության զարգացման կարևորագույն նախադրյալներից է։

Քննարկվել են Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի Մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Թեմայի այլ նորություններ