Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամօղլուն, ով անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 3-ին պայթել էր ականի վրա, ապրիլի 16-ին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Մարտակերտի շրջանի Սուգովուշան գյուղի տարածքում:

ԱդրբեջանիՌուսաստանի և Հայաստանի ղեկավարների Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ինՀայտարարվել էր այդ օրը, ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 01:00-ին) ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ