Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    18 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է  Հայաստանից էներգամատակարարմանը: 

«Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝  էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգտագործումը:

Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված  տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Պետնախարարի գնահատմամբ՝  Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը:  

«Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ  մեր ժողովուրդն ընդունում է  այս  մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ամբողջ լրջությունը»:

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին,  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և  վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին.  

«Չեմ ուզում շնորհավորել  նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:

Պետնախարարը նշել է, որ Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական, և շարունակում է ամեն ջանք գործադրել՝  ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և  բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման  և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:

Թեմայի այլ նորություններ