Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն. Դավիթ Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն. Դավիթ Բաբայան

Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն. Դավիթ Բաբայան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Այս մասին ապրիլի 28-ին Արցախի խորհրդարանում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նա վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը:հավելել է, որ հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը:
 
ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:
 
Իր հերթին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված:
 
«ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից»,-ասել է նա:
 
«Պարզապես անընդունելի է, մերժելի է` Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս` ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը»,-հավելել է Դավիթ Բաբայանը:

Թեմայի այլ նորություններ