Լեռնային Ղարաբաղում նկատում ենք Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում. եվրապատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Լեռնային Ղարաբաղում նկատում ենք Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում. եվրապատգամավոր

Լեռնային Ղարաբաղում նկատում ենք Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում. եվրապատգամավոր

Ադրբեջանին բնորոշում են ոչ միայն կոռուպցիան, ընդդիմադիրների ձերբակալությունները և մարդու իրավունքների խախտումները, այլև այն քայլերը, որոնք վտանգի են ենթարկում Լեռնայի Ղարաբաղի բնակիչների կյանքը, և այդ վտանգն օր օրի ավելանում է:

Այդ մասին Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը։

«Մենք տեսնում ենք, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում, այդ թվում՝ եկեղեցիների, պատմական շինությունների հուշարձանների, հրապարակների և այլն: Մենք Եվրախորհրդարանում դատապարտում ենք Բաքվի հայատյաց քաղաքականությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ ենք անում փաստահավաք առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է վան Դալենը:

Թեմայի այլ նորություններ