Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի առաջադրանքների կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի առաջադրանքների կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակվում է ռուս խաղաղապահների կողմից Հյուսիսային եւ Հարավային պատասխանատվության գոտիներում տեղակայված 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգը եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Խաղաղ կյանքի վերականգնման գործում տեղական իշխանություններին աջակցում են ռուս խաղաղապահները։ Մարդասիրական ականազերծման կենտրոնը իրականացրել է տեղանքի ականազերծում եւ պայթյունավտանգ առարկաներից մաքրում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի մոտակայքում գտնվող մեկ հեկտար տարածքում: Հայտնաբերվել է 5 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ սարքավորված տարածք և ոչնչացվել։ Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել եւ վնասազերծվել է 57 պայթուցիկ առարկա:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտ քաղաքում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում, պարեկներն ապահովում են սննդամթերքի եւ խմելու ջրի անվտանգ առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ, խաղաղապահների կողմից ապահովվում է Արցախի բնակիչների անվտանգ վերադարձը։

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 Արցախի բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով: Խաղաղապահների աջակցությամբ ընդհանուր առմամբ նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 13 հազար բնակիչ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանակումները: Այդ խնդրի կատարման համար ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնց կազմում են ռուսական խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերված բոլոր մարմինները հանձնվում են կողմերին թաղման համար ։

Խաղաղապահ առաջադրանքների կատարման եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման համար շփումներ են հաստատվել հակամարտող կողմերի հրամանատարության եւ տեղական վարչակազմերի հետ խաղաղապահ գործողության անցկացման շրջանում: Կապի ուղիղ միջոցներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ