ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին

«Այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս:

Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս տրամաբանությունը որ զարգացնում է  Ադրբեջանը, ակնհայտ ցույց է տալիս էթնիկ զտմանն գործողության մեկնարկ:

«Այս պահի դրությամբ ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, բայց ինչպես ասել եմ, հիմա ընգծում եմ, որ այս գործողության հիմնական  և առանցքային թիրախը և նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: «ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ հաամար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործողությունը»,-ասաց նա և նշեց, որ չպետք է հնարավորություն տանք, որ որոշ ուժեր՝ արտաքին նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ:

Թեմայի այլ նորություններ