Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները

Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ։ Այդ մասին ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վտանգը՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի կողմից ս․թ․ մարտի 10-ին ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման» մասին բանաձևն ու միջազգային հանրության պատշաճ արձագանքը»,- նշված է գրառման մեջ։

Puede ser una imagen de 3 personas, personas sentadas, de traje e interior

Puede ser una imagen de 6 personas, personas sentadas, personas de pie e interior

Թեմայի այլ նորություններ