Չնայած կան զանգեր, որ ճանապարհը բաց է, բայց այդպես չէ՝ 2 կողմում շարունակում են մնալ ադրբեջանցիներ. ԱՀ պետնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    30 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    18 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

Չնայած կան զանգեր, որ ճանապարհը բաց է, բայց այդպես չէ՝ 2 կողմում շարունակում են մնալ ադրբեջանցիներ. ԱՀ պետնախարար

Չնայած կան զանգեր, որ ճանապարհը բաց է, բայց այդպես չէ՝ 2 կողմում շարունակում են մնալ ադրբեջանցիներ. ԱՀ պետնախարար

Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը: Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով.

«Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: Մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, նրանք ամբողջությամբ պետք է դուրս գան և չխոչընդոտեն մեքենաների երթևեկությանը: Դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այդ ճանապարհին մնալ, դա այդպես էլ կշարունակվի»:

Պետնախարարը նաև նշեց, որ երեկ հանդիպումներ են ունեցել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում և ուրախ են, որ մեր քաղաքացիները իրենց նման են մտածում, բոլորը միասին ու միասնական են:

«Վիճակը շատ անկայուն է, ոչ մի բան պարզ չէ: Մենք պետք է հստակեցնենք ամեն բան  և մեզ այս իրավիճակում պետք է ունենալ անվտանգության հստակ ապահովիչներ»,-եզրափակեց Վարդանյանը:

Հիշեցնենք՝ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Թեմայի այլ նորություններ