Բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության գործին. ԱՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

Բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության գործին. ԱՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը

Բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության գործին. ԱՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ: Աշոտ Հակոբջանյանն ընդգծել է, որ բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության եւ ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին

«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ եւ բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ եւ հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:

Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության եւ ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև: Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու եւ ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժը դնենք հայրենիքը փրկելու եւ շենացնելու նվիրական գործին: Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաեւ ոստիկանը: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն եւ ամենայն բարիք: Ամենակալ Տերը պահապան մեզ եւ հայ ժողովրդին»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Թեմայի այլ նորություններ