Ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. բացառիկ մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. բացառիկ մանրամասներ

Ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. բացառիկ մանրամասներ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևն այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը.

- երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների համար,
- փոխադրումներն ապահովելու հարցերի, այդ թվում` անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակների համար։

Կողմերը պայմանավորվել են փորձագիտական ենթախմբերի կազմավորումն ավարտել մինչև 2021 թվականի փետրվարի 2-ը, իսկ դրանց առաջին հանդիպումներն անցկացնել մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը: Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:

Թեմայի այլ նորություններ