Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    19 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել

Հայ օգնության միության «Լավագույն ուսանող» կրթական ծրագրի շրջանակներում Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 105 ուսանողների տրամադրվել է դրամական աջակցություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ Հայ օգնության միությունը ամեն տարի Արցախի սահմանամերձ բնակավայրերի, կարիքավոր, սոցիալապես անապահով խմբերին ընդգրկում էին ծրագրի մեջ:

«Այս տարի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հատուկ ձեռնարկով պարգևատրվում են 105 ուսանողներ, 100-ը՝ ՀՕՄ-ի կողմից, իսկ հինգը՝ ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից: Ուսանողների ընտրությունը կատարել ենք ԱրՊՀ, Շուշիի Տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների դեկանատների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական խորհուրդների հետ միասին, ցուցակները տրամադրել են իրենք: Առաջնահերթությունը տրվել է հիմնականում վիրավորված, սոցիալապես անապահով ուսանողներին: Յուրաքանչյուրին տրամադրվել է 100 ԱՄՆ դոլլար: Աջակցությունն,  ընդհանուր առմամբ,  կազմել է 10500 դոլլար գումար»,-ասել է նա:

Թեմայի այլ նորություններ