Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ

Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները: «Թեև պատերազմի հետևանքով սահմանափակվել է զբոսաշրջային վայրերի աշխարհագրությունը և որոշակի անվտանգային հարցեր են առաջացել, սակայն Արցախը մնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բնության հուշարձաններով ու տարաբնույթ ակտիվություններով: Այս պայմաններում հատկապես հայերի կողմից Արցախ այցելությունները մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական նշանակություն ունեն, այլև՝ մշակութային, համազգային միասնականության, ինչու չէ նաև քաղաքական: Այդ տեսանկյունից կառավարությունը պատրաստ է հնարավորինս համագործակցել դաշտի բոլոր դերակատարների հետ՝ ըստ կարիքի շտկումներ իրականացնելով պետական քաղաքականության մեջ»,- ասել է պետական նախարարը:

Մեխակ Ապրեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել ֆեդերացիայի գործառույթներն ու ծրագրերը զբոսաշրջային ոլորտում, ընդգծել, որ իրենք պատրաստ են առավելագույն ջանքեր ներդնել Արցախում զբոսաշրջության դաշտի վերականգնման ու զարգացման համար:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել զբոսաշրջության բնագավառում պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, աշխատել հանրության շրջանում Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեղեկատվության տարածման, ինչպես նաև պետական ոլորտային քաղաքականության բարելավման շուրջ:

Թեմայի այլ նորություններ