Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    64%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին

Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ հանրակրթության և բուհական ոլորտներում կրթական արդի չափորոշիչների ներդրման անհրաժեշտությանը: Նա հավելել է, որ դեռևս մինչև 2020թ.-ի պատերազմը պլանավորվող ծրագրերը առաջիկայում նորից ընթացք են ստանալու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետության զարգացման հիմքում առաջին հերթին զարգացած ու կրթված մարդն է, և, չնայած ավերիչ պատերազմի հարուցած դժվարություններին ու դրանից բխող հիասթափություններին, պետք է չհանձնվել ու ձգտել բարձր որակի կրթություն տալ եկող սերունդներին, որոնք էլ ապահովելու են ապագայի հաջողություններն ու հաղթանակները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության առջև ծառացած այլ մարտահրավերներ և դրանց հաղթահարմանն ուղղված իշխանությունների անելիքները: Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, բարձրացված խնդիրների շուրջ լսել նրանց առաջարկները:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:

Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի Ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը ողջունել է պատվիրակության այցը՝ ընդգծելով վերջին ամիսների ընթացքում ունեցած քննարկումների կարևորությունն ու երկկողմանի հաստատակամությունը կրթահամալիրի գործունեությունը Արցախի Հանրապետությունում կազմակերպելու առումով: Հատկապես Մայիսյան եռատոնին ընդառաջ, պետական նախարարի հավաստմամբ, Արցախի գիտակրթական ներուժի զարգացման հարցում հաստատության հետ կապերի առարկայացումը կարևոր նշանակություն ունի, որը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բարձր է գնահատել Արցախի իշխանությունների որոշումը կրթահամալիրի գործունեությունը Արցախում մեկնարկելու առումով՝ նշելով իրենց պատրաստակամությունը հաստատության ներուժն ու տարիների փորձը ծառայեցնելու Արցախի աշակերտների որակյալ ուսման ապահովմանը:

Թեմայի այլ նորություններ