Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածությանն առնչվող հարցեր։

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, վստահեցրել, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։

Թեմայի այլ նորություններ