Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի լրագրողի մասնագիտական տոնն է այսօր։ Այդ կապակցությամբ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել: 

«Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների:

Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձր արհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար:

Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարությունն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը:

Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարվետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին:

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը:

Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն  բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը:

Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ»,- նշված է Թովմասյանի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ