Արցախի Հանրապետությունում 377 ընտանիք ապահովվել է բնակարանով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի Հանրապետությունում 377 ընտանիք ապահովվել է բնակարանով

Արցախի Հանրապետությունում 377 ընտանիք ապահովվել է բնակարանով

Արցախում 377 ընտանիք ապահովվել է բնակարանով։ Այս մասին հայտնում են Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021-ի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։

«2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից թվով 377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանիքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին, այդ թվում՝ 312-ը՝ ք. Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ