Արցախի անկախության ճանաչումը անվտանգության միակ երաշխիքն է. Արցախի նախագահը՝ France 24-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի անկախության ճանաչումը անվտանգության միակ երաշխիքն է. Արցախի նախագահը՝ France 24-ին

Ինքնորոշման իրավունքի հարգումն ու անկախության ճանաչումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ արդյունավետ երաշխիքն են, France 24-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ: 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան: 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին:

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր-Գևորգյանը, քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում:

Թեմայի այլ նորություններ