Արցախի ԱԽ քարտուղարը ռուսական խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Արցախի ԱԽ քարտուղարը ռուսական խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության

Արցախի ԱԽ քարտուղարը ռուսական խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության

Արցախի անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած անճշտության վերաբերյալ:

«2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական Haqqin.az էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։

Հարցումը կատարվել է հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում «168.am»-ի լրագրողը Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքը ճշտելու նպատակով հետաքրքրվել է, մասնավորապես՝ «․․․արդյո՞ք Էյնուլա Ֆաթուլաևի խումբն այս պահին Աղավնոյում է, այն դեպքում, երբ այնտեղ դեռ հայեր են ապրում, թե՞ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»։

Տվյալ հարցադրմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Այո․․․ սիրում են, չէ՞, իրենք օգտագործել նման բաներ»՝ նկատի ունենալով ադրբեջանական մամուլում մշտապես տեղ գտնող սադրիչ ապատեղեկատվական հնարքները։

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի կողմից հնչեցված պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի անունից Անվտանգության խորհրդի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին պատասխանել է լրատվամիջոցների առաջադրած հարցադրումներին։

Անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին՝ նշվել է, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ Արցախում Ռուսաստանի  խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը»-ը նշել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հանդիպման օրը դեռևս չի հստակեցվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Աժ ընդդիմադիր՝ «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։ 
 
Նախաձեռնությանը չէր միացել «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ Խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանն ասել է, թե իրենք տեղյակ չեն եղել։
 
«Արդարություն» խմբակցության ղեկավարն էլ շեշտել էր, որ նախաձեռնությունն ընդդիմությանն է, իսկ «Միասնական հայրենիքն» ընդդիմադիր ոչ մի նախաձեռնության չի միացել։

Թեմայի այլ նորություններ