Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ:

«ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս խնդրում։ Գիտեմ, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր այս հարցի վերաբերյալ»,- հարցրել են Փրայսին:

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ եթե հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել լրացուցիչ հանդիպման շուրջ կամ քննարկել են նման հնարավորություն, ապա մանրամասներն իմանալուն պես՝ կտեղեկացնեն:

Թեմայի այլ նորություններ