ԱՀ ԱԺ-ն քննարկել է անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ԱՀ ԱԺ-ն քննարկել է անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը

ԱՀ ԱԺ-ն քննարկել է անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը

Հոկտեմբերի 12ին Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27 ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Քննարկմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:
 
Նախագիծը ներկայացրեց բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա տեղեկացրեց, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու: Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը:
 
Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն:
 
Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ 240 հազարը, շրջկենտրոններում՝ 120 հազարը, բնակելի տների պարագայում՝ 200 հազարը:
 
Բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից:
 
Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ: Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները:
 
Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն 3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում:
 
Շուրջ 110 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը նախատեսում են ավարտել մինչև 2024 թ. հուլիսը:
 
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկան նաև պետնախարար Արտակ Բեգլարյանն ու պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:
 
Հոկտեմբերի 6-ից որոշման նախագիծը խորհրդարանում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հիշեցրեց, որ մինչև վաղը խորհրդանանականները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն:

Թեմայի այլ նորություններ