Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ.ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ.ՄԻՊ

Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ.ՄԻՊ

Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները, ահաբեկման գործողությունները Ադրբեջանի իշխանությունների կողմից համակարգվող էթնիկ ու կրոնական ատելության դրսևորումներ են հայերի նկատմամբ:

«Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցները, միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների փաստահավաք առաքելությունները, վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի համակարգված բնույթ:

«Դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը: Հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմն  ուղեկցվել է հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից: Պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզը այսօր շատ վտանգավոր ու ծայրահեղ ֆաշիստական դրսևորումների է հասնում: Ուզում եմ շեշտել, որ մեր ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հիմնվում` էթնիկ և կրոնական, որովհետև շատ հաճախ են խոսակցությունները էթնիկ ատելության, հայատյացության մասին, բայց շատ դեպքերում կրոնական ատելությունը երկրորդական է դառնում: Բայց նաև մեր զեկույցներում փաստվում է, և փաստերը վկայում են նաև, որ կրոնական հիմքով էլ կա այս ատելությունը»,- ընդգծեց Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ