Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԼՂ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    64%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունը․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել ԼՂ Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից:

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին`  ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
 
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
 
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
 
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է հաղորդգարության մեջ։

Թեմայի այլ նորություններ