Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազամատակարար ընկերության և խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազամատակարար ընկերության և խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազամատակարար ընկերության և խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար. Արցախի ՄԻՊ

Արցախում լարվածությունն այսօր էլ պահպանվում է, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար նույն ուղղությամբ ականանետի կիրառմամբ կրակոցներ է արձակում: Երեկվա դրությամբ՝ հակառակորդը Խրամորթի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել էր նաև ծանր տեխնիկա: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ տեղեկություն կա, որ տեխնիկան նորից հետ է շարժվել, և հիմա կուտակումներ չկան: Անդրադառնալով Արցախում վթարված գազատարի վերականգնման շուրջ բանակցությանը՝ Ստեփանյանը նշել է, որ այս պահի դրությամբ այն տապալվել է:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Միակ ու հիմնական պատասխանատուն այս ամենի ադրբեջանական կողմն է: Անընդհատ խոչընդոտներ է հարուցում և՛ գազ մատակարարող ընկերության աշխատակիցների, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք չեն կարողանում մուտք ունենալ դեպքի վթարի վայր, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում:

Թեմայի այլ նորություններ