44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել էին նաև լրագրողները. Հակոբ Արշակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել էին նաև լրագրողները. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը խոսքի և մամուլի ազատության ոլորտում նոր մակարդակի է հասել, բայց դեռևս շատ անելիքներ կան:

«Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք վճռական ենք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որպեսզի մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանում համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր ժողովուրդ և պետություն, մինչդեռ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ: Նա դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Մենք նաև բախվում ենք հայկական կրոնական և պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ փաստերի և դրվագների: Սա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մի մասն է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թիրախավորվել էին նաև լրագրողներ: Ըստ Հակոբ Արշակյանի՝ նման կանխամտածված արարքը նպատակ ուներ խոչընդոտել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արձանագրումն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը: Այդ համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Թերեզա Ռիբեյրոյի արձագանքը Հրանտ Դինքի գործին:

Թերեզա Ռիբեյրոն անդրադարձել է տեղեկատվության հասանելիության ու մատչելիության, տեղեկատվական աղբյուրների անվտանգության, լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորությանը: Հյուրի խոսքով՝ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն մեդիամիջավայրի վրա:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գործունեության լիցենզիաներ են տրվել բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների: ԱԺ փոխնախագահն ընդգծել է որ մեր երկիրը քայլեր է ձեռնարկել պատերազմից հետո նկատվող ատելության խոսքի դրսևորումները մեղմելու ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրում մեդիադաշտի առողջացմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ զանգվածային լրատվության մասին օրենսդրության կատարելագործանն ուղղված աշխատանքները շարունակական են: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը չպետք է միջամտի լրագրողական համայնքի ինքնակարգավորմանը, այլ փորձի աջակցել նրանց գործունեությանը:

Մարիա Կարապետյանը խոսել է հետպատերազմյան խնդիրների մասին: Պատգամավորն անդրադարձել է նաև նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանող կարգավորումներին: 

Թեմայի այլ նորություններ