Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    41%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52317
  • Դոլար = 388.4

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում ունենալու համար՝ կարևորելով կամավորության դերը մեծ սպորտում:

 «Աշխարհում որևէ լուրջ մրցաշար, մրցում չեն կարող անցկացվել առանց կամավորների: Կամավորները, որպես կանոն, ավելի շուտ են գալիս մրցավայր, քան մարզիկները և մարզիչները, և ավելի ուշ են գնում: Մոտ ապագայում շատ հնարավորություններ կունենաք լինելու հայկական սպորտի կողքին: Եթե լուրջ հաջողություններ արձանագրենք, վստա՛հ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»,-նշել է նա:

Փոխնախարարը հիշեցրել է, որ հուլիսի 13-18-ը Երևանում կայանալու է բասկետբոլի կանանց (մինչև 20 տարեկան) Եվրոպայի առաջնության խմբերից մեկի մրցաշարը, և հորդորել է ներգրավվել նաև այդ աշխատանքներում՝ «լինել մեզ հետ՝ սպորտի կողքին»:

Ինչպես կամավորներն են ներկայացրել, այդ մրցաշարում իրենց աշխատանքները կատարել են՝ սկսած օդանավակայանից՝ ուղեկցելով օտարերկրյա բասկետբոլիստներին: Աջակցել են թարգմանության, տրանսպորտի ապահովման, դահլիճում սպասարկման և այլ գործերում:

«Այս ընթացքում բացահայտեցի, որ սիրում եմ բասկետբոլը և անպայման ուզում եմ զբաղվել այդ մարզաձևով»,- ասել է պատանի կամավոր Նիկան, իսկ Նարեկը հավելել է, որ դա իր համար լավ փորձ էր՝ լեզուները գործնականում կիրառելու և զարգացնելու առումով:

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն էլ վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը որևէ խնդիր չի առաջացրել:

Թեմայի այլ նորություններ