Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի ոսկե մեդալի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի ոսկե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար:
 
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթել է Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության է հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1:
 
Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուս Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին:
 
Այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Կարապետ Չալյանը (77 կգ): Նա առաջին գոտեմարտում հաղթել է ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրատովին` 5:0, ապա 2:1 հաշվով առավելության է հասել ռուս Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ակժոլ Մախմուդովին (Ղրղզստան)` 2:6: Օգոստոսի 3-ին Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
 

Թեմայի այլ նորություններ