«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    15%
    17 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    46%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    64%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    35 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.1561
  • Դոլար = 387.815

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նկատեց՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների գոյության հարցը անհանգստացնող է։

«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, արդյունքում, երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս ինստիտուցիոնալ եղանակով»,- ասաց նա։

Հարցին՝ քննարկվո՞ւմ է շատացնել նրանց քանակը, թե՞ դուրս հանել, Հովհաննիսյանը ընդգծեց՝ հասարակությանը չի անհանգստացնում այն, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ այն, որ սահմանապահները թիվ ունեն․ «Հարցը լայն կոնտեքստում պետք է դիտարկել։ Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, և յուրաքանչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ։ Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում»։

Հարցին՝ ռուսական կողմի հետ քննարկումներ սկսվե՞լ են, Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել։ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդտեղ ոչ միանշանակ հարցեր դեռ կան, դա նշանակում է, որ այդ հարցերը, բնականաբար, քննարկման առարկա են, և ցանկացած հարց, որը կապ ունի Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, մեր սուվերենության, ինքնիշխանության և անվտանգության հետ, միշտ մեր քաղաքական թիմի օրակարգում է»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում ի՞նչ մանդատով են կանգնած, նկատել էր՝ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր չկա։

«Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ