Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ Զինվորի տան տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորել են նոր կյանք պարգևած մայրերին:
«Նոր կյանք, նոր հույս, նոր լույս:
ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը րոպեներ առաջ օգնեց նոր կյանք լույս աշխարհ գալուն... թող որ Փոքրիկն իր հետ բերի առողջ, խաղաղ ու արևշատ շատ օրեր»,- գրել է նա: