Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    15%
    17 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 31°C
    10%
    9 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    46%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    64%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    35 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.15801
  • Դոլար = 387.815

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթիին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթիին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման առանցքում երիտասարդական քաղաքականությանն ուղղված և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և կարևորել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների առաջխաղացման գործում:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանը, քաղաքացիական կրթության զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը և այլն: Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է երիտասարդական կենտրոններ ստեղծելու պետական քաղաքականության կարևորությունը. «Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն. արդեն ունենք գործող 4-ը՝ ՀՀ տարբեր մարզերում: Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը: Երիտասարդական կենտրոնը լինելու է այն միջավայրը, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, նոր գաղափարների իրագործման ճանապարհները: Այս համատեքստում շատ ենք կարևորում քաղաքացիական կրթությունը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ակադեմիական քաղաքի ստեղծմանը, փուլային աշխատանքներին, բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների, կրթական ոլորտի բարելավման անհրաժեշտությանը:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնողականությունն ու շարունակական աշխատանքները կրթական և երիտասարդական ոլորտներում իրականացվող բարեփոխումներում և դիտարկել համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ