Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՔԿ-ն ստացել է 87 նյութ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՔԿ-ն ստացել է 87 նյութ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՔԿ-ն ստացել է 87 նյութ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ, հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ, ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ:

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են  նախապատրաստվում:

Թեմայի այլ նորություններ