Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    97%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    41%
    30 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ

Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ

Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների հետ կապված  խափանումներ եղել են։ Այս մասին Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ Նա նշեց, որ այդ պատճառով գրանցվել են չվերթների ուշացումներ:

«Ներկա պահին խնդիրը կարգավորման փուլում է»,- ասաց  Լուսինե Մողրովյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում Windows սարքերի խափանման պատճառով գրանցվել է գլոբալ տեխնիկական խափանում, որի պատճառով հեռահաղորդակցության օպերատորները, բանկերը և ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել։ BBC-ի փոխանցմամբ, խնդիրների պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։

Microsoft ընկերությունն արդեն հայտնել է, որ Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է

Թեմայի այլ նորություններ