Windows գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է բերել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    97%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    41%
    30 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Windows գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է բերել

Windows գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է բերել

Տեղեկատվական տեխնոլոգիաների զանգվածային խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում, հաղորդում է Sky news-ը։

Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով:

Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում, հեռահաղորդակցական ընկերություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդիչներում, սուպերմարկետներում։

Sky News հեռուստաընկերությունը չի կարողանում հեռարձակել իր առավոտյան թողարկումը։ Ryanair-ը՝ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը, նույնպես ասում է, որ խնդիրներն ունի, որն ազդում է թռիչքների վրա։ Հազարավոր Windows սարքեր միայն կապույտ էկրան են ցույց տալիս։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի բախտը բերել է. 

"Windows կոմպերի կեսից շատը ապդեյթ չի լինում։ Անվտանգության համակարգեր գրեթե ոչ մի տեղ չունի։ Թե չէ եթե լիներ ապդեյթ լինող Վինդոուս ու Crowdstrike անվտանգության համակարգ ու ապդեյթ եղած լիներ, հիմա աշխարհի պես կլիներ. օրինակ, օդանավակայանների կեսը չեն աշխատում, կոմպերը կախել ա":

Թեմայի այլ նորություններ