Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    100%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    75%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ