Վրաստանում 3,1 մագնիտուդից բարձր 7 ցնցում է գրանցվել ողջ գիշերվա ընթացքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Վրաստանում 3,1 մագնիտուդից բարձր 7 ցնցում է գրանցվել ողջ գիշերվա ընթացքում

Վրաստանում 3,1 մագնիտուդից բարձր 7 ցնցում է գրանցվել ողջ գիշերվա ընթացքում

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդով ևս վեց հետցնցում է գրանցվել:

Այս մասին հայտնում են երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալները։

Թբիլիսիի բնակիչները առաջին ուժգին ցնցումը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսի քաղաքի մոտ (Սամցխե-Ջավախքի շրջան)՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա։

Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն տեղում՝ 4,5 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։

Այնուհետ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին հասնելով 3,1 մագնիտուդ, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդով, հաջորդիվ եղել են նաև թույլ ցնցումներ:

Առաջին երկրաշարժը զգացվել է հարևան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5-6 բալ (ըստ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության) և Ադրբեջանում, որտեղ ցնցումը փոքր-ինչ պակաս է եղել՝ 3,5 բալ։

 

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, ավերվել էր գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։

Թեմայի այլ նորություններ