«Վեոլիա ջրի» հետ պայմանագիր խզելու մասին խոսք չկա, սակագնի փոփոխություն ևս չի նախատեսվում. Ջրային կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Վեոլիա ջրի» հետ պայմանագիր խզելու մասին խոսք չկա, սակագնի փոփոխություն ևս չի նախատեսվում. Ջրային կոմիտե

«Վեոլիա ջրի» հետ պայմանագիր խզելու մասին խոսք չկա, սակագնի փոփոխություն ևս չի նախատեսվում. Ջրային կոմիտե

Կառավարության նախաձեռնությամբ այս պահին «Վեոլիա ջրի» հետ պայմանագրի վերանայման գործընթաց է սկսվել։ Բոլոր կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, հիմա այդ ամենը գտնվում է փոխվարչապետի գրասենյակում, հաջորդ փուլով պետք է հասկանանք, թե ինչ է արվելու և ինչ ժամկետում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային Կոմիտեի մամլո խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։

«Այս պահին գնդակը կառավարության դաշտում է։ Փաթեթեը գտնվում է Մհեր Գրիգորյանի գրասենյակում։ Փոփոխությունների շուրջ կոմպլեքս, համալիր առաջարկներ են ստացվել բոլոր կողմերից։ Հավաքագրումից հետո պետք է քննարկում լինի՝ հասկանալու համար այդ առաջարկություններից յուրաքանչյուրի և՛ նպատակահարմարությունը, և՛ ռացիոնալությունը, որից հետո պրոցեսը կշարունակվի»։

 

Հարցին՝ թե հնարավո՞ր է, որ փոփոխությունների հետևանքով սակագների փոփոխություն իրականացնելու խնդիր առաջանա՝ նա պատասխանեց, որ մինչև հիմա եղած տեղեկատվությամբ՝ նման փոփոխություն նախատեսված չէ այս տարի։ «Խոսքը այլ տիպի առաջարկությունների մասին է։ Պայմանագիր խզելու մասին խոսք ևս այս պահին չկա, դա չի դիտարկվում այս պահին»։

«Վեոլիա ջրից» մեր հարցերին հրաժարվեցին բանավոր պատասխանել և առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Թեմայի այլ նորություններ