Վայոց ձորի մարզպետը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    28 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    28%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    28%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    49%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Վայոց ձորի մարզպետը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը

Վայոց ձորի մարզպետը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Աղավնաձոր բնակավայրի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ծագած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը և Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը:
 
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող համագործակցության արդրունքում ձևավորված ցուցակը, որտեղ ներկայացված են մթերող ընկերությունները և վերջիններիս կողմից մթերվող խաղողի քանակը:
 
Խաղողագործներն, իրենց հերթին, ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասը, մասնավորապես, առնչվում էր խաղողի մթերման գներին և վճարումներին։
 
Մարզպետն ընդգծել է, որ նման հանդիպումներն առաջին հերթին ուղղված են մարզում խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը, որը հնարավոր է իրականացնել միայն բոլոր ներգրավված կողմերի միասնական և համակարգված աշխատանքի շնորհիվ:
 
Նշվել է, որ խաղողի մթերման գործընթացն արդյունավետ և անարգել կազմակերպելու ուղղությամբ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ և հնարավոր քայլերը:

Թեմայի այլ նորություններ