Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ

Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ

ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ: Այդ մասին հայտնել է РИА Новости-ն։Իրավապահների տվյալներով՝ ցուցարարների թիվը կարող է հասնել շուրջ 50 հազարի: Քաղաքի ոստիկաններին միացել են նյույորքցի մոտ 200 իրավապահներ: Մարդիկ հավաքվել են Կապիտոլիումի շենքին հարակից Փենսիլվանիայի պողոտայում: Ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշները և պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Իսրայելին: Հրեական կազմակերպությունները ավելի վաղ հայտարարել էին այս ակցիան անցկացնելու մտադրության մասին։ Երկուշաբթի՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստվում է անձամբ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելին ցուցաբերած աջակցության համար: Նա պատրաստվում է նաև Կոնգրեսին հավաստիացնել, որ անկախ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքներից Իսրայելը մնում է ԱՄՆ կարևորագույն դաշնակիցը Մերձավոր Արևելքում:Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 25-ին կհանդիպի Բայդենին և երկրի նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսին, իսկ հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին։

Թեմայի այլ նորություններ