Վարչապետը հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    72%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    96%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վարչապետը հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել

Վարչապետը հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել

Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու պատճառով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնվելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի: Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

«Նրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում  իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց Փաշինյանը: 

Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Թեմայի այլ նորություններ