Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    11 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը:

Թեմայի այլ նորություններ