Վարչապետի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    34%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    59%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

Վարչապետի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներն այսօր շարունակվում են ընդլայնված կազմով: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևոր համարել տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակումը: Նա ընդգծել է, որ քննարկվող փաստաթղթով Եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգային զարգացում է նախատեսում և անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցում:

Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համավարակի ընթացքում կանաչ միջանցքներ են բացվել առաջին անհրաժեշտության ապրանքների բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինայնն ասել է, որ էներգետիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգությանը:

Նա խոսել է գազի, նավթի, նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքները կշարունակվեն: Համաձայնացվել է 5 սկզբունք, որոնց վրա ընդհանուր շուկան կարող է ստեղծվել:

Ելույթի ավարտին Հայաստանի վարչապետը նշել է, որ էկոլոգիայի և կլիմայի հարցերը բազմաբնույթ գործակցություն են ենթադրում: Այս ոլորտում գործակցությունն անհրաժեշտ է բացասական գործոնները նվազեցնելու նպատակով: 

Թեմայի այլ նորություններ