Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի և Լյուքսեմբուրգի վարչապետի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    4 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    38%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    53%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի և Լյուքսեմբուրգի վարչապետի հետ

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի և Լյուքսեմբուրգի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ:

Զրւցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով:

Թինի Քոքսը ողջունել է այս ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

Թեմայի այլ նորություններ