Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    36%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    3 կմ/ժ
  • Արարատ 26°C
    57%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    36%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    71%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 23°C
    47%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

Թեմայի այլ նորություններ