Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    39%
    16 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին

Վարչապետը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը մեր ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել և բարձր գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:

Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:



Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ընդունել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս առաջ Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:

Ալեն Սիմոնյանը խնդրի կարգավորման հարցում շեշտել է քաղաքական և դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը և պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը: «Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և  դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաև Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից:

Թեմայի այլ նորություններ