Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    49%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    16 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

ՀԺ-ից հայտնում են, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը և հիշեցնում, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Գալեյանը աչքի է ընկնում ոչ հավասարակշիռ պահվածքով, նա 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավելով: 

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին: «Արմենպրես»-ը առևանգման փորձի մասին տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ոստիկանությունից:

«Այդ բովանդակությամբ հաղորդում Ոստիկանությունում ստացվել է: Կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»,-ասացին Ոստիկանությունից:

Թեմայի այլ նորություններ