Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է:

Նշվել է, որ նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2021 թվականի մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի համապատասխան որոշմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով այն ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին և ներկայացվել հանրային քննարկման:

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և ռեկտորների ընտրության հարցերին:

Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ աշխատանք: Հանդիպման հաջորդ հարցը վերաբերել է բուհերում առցանց ուսուցման անցնելու գործընթացով պայմանավորված հնարավոր խնդիրների քննարկմանը:

Այդ համատեքստում նախարարը բուհական և գիտական հանրությանը՝ ի դեմս ռեկտորների, հորդորել է անմասն չմնալ և պայքարել հակապատվաստումային քարոզչության և հակագիտական երևույթների դեմ: Հանդիպմանն արծարծվել են նաև ասպիրանտուրայի ընդունելությանը, բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր:

Քննարկման մասնակիցները կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:

Թեմայի այլ նորություններ