Վահագն Խաչատուրյանը և Մարտին Գալստյանը քննարկել են ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    77%
    7 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    73%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Վահագն Խաչատուրյանը և Մարտին Գալստյանը քննարկել են ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը

Վահագն Խաչատուրյանը և Մարտին Գալստյանը քննարկել են ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:



«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով՝ Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին, և այդ ադեկվատության արդյունքում մեզ մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը:

«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց Կենտրոնական բանկը, բալանսավորված քաղաքականություն վարելով, տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշներով»,- ասել է ԿԲ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և դրանց չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները:

Թեմայի այլ նորություններ